Հարգելի Արսինե Խանջյան,
Հեղափոխականները Ձեզ հետ անարդար են վարվում:

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ցեխի գծով Ձեր բոլոր ընկերներն իրենց փայը ստացել են` պաշտոնների և հավելավճար-պարգևավճարների տեսքով: Լսած կլինեք` ԱՄՆ-ից Հայաստան խոպան եկած Զարեհ Սինանյանը Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում 7 ամիս փառահեղ աշխատանք կատարելու համար Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից իր գրասենյակ 174.000 դոլար պարգևավճար է տարել:

Նաև օդում կախված լուրերի համաձայն` հունիսին System of a down-ի երևանյան համերգը կազմակերպելու համար պողոսների վարչապետը կառավարության գաղտնի որոշմամբ Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից մոտ 500.000 դոլար է տրամադրել: Իհարկե, շուտով լրատվամիջոցները հարցում կանեն ու կպարզեն` կոնկրետ որքա՞ն գումար է տրամադրվել համերգի կազմակերպման համար, հարգելի և շատ սիրելի, սիրված հեղափոխական Սերժ Թանկյանի հոնորարն ինչքա՞ն է կազմում, արդյո՞ք ճիշտ է, որ հարկատուների գումարներով արդեն իսկ գնվել է նրա ավիատոմսն ու Երևանի ամենաթանկ հյուրանոցում համար ամրագրվել, արդյո՞ք համերգի կազմակերպման հարցը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, այսինքն` մրցո՞ւյթ է հայտարարվել, թե՞ մեկ անձից գնման պայմանագիր է կնքվել, և ի՞նչ կապ ունի այդ մեկ անձը պողոսների վարչապետի ու նրա անմիջական շրջապատի հետ:

Տիկին Խանջյան, իսկ ի՞նչ եք ստացել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության կապիտալիզացիայից անձամբ Դուք: Որպես պայքարող տեսակ, որ մեծ խառնակչությունների ժամանակ Ձեր հայտնի ֆոտոխցիկով հայտնվում եք Երևանի փողոցներում, պայքարեք Ձեր փայի համար, թույլ մի տվեք, որ Ձեզ ֆռռացնեն: Դուք արժանի եք փայ ունենալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել