Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզվելու փորձ արեց: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը եւ, ձեռնաշղթաներ հագցնելով, տեղափոխեցին ոստիկանության բաժին:

Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:

Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:

Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես են իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել