Aysor.am-ը գրում է․

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ կոչ արեց չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ:

Հակոբյանի կոչին արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել:

«Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: Օրինակ, ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ Դուք կամ մեկ այլ պատագմավոր անբովանդակ ելույթ է ունեցել», - ասաց Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել