Բոլորս էլ ունենք հոգեհարազատ իրեր, բայց դժվար թե մեր մահից հետո դրանք ինչ–որ մեկին պետք լինեն։

Եթե դուք ուզում եք իրոք արժեքավոր և կարևոր իրեր ժառանգել ձեր հարազատներին, ապա թող դրանք այնպիսի բաներ լինեն, որոնցից ոչ ոք չի ուզենա ազատվել։

Իսկ ի՞նչ իրեր պետք չէ պահել՝ պարզենք միասին։

1. Լուսանկարներով ալբոմներ

Լուսանկարների դեզեր պահելը լրիվ անիմաստ է, մանավանդ եթե այդքան տեղ չունեք։ Լավագույն տարբերակը ձեր ամենաարժեքավոր ալբոմը ժառանգելն է։ Կարելի է նաև թվայնացնել ձեզ համար կարևոր լուսանկարները և կրիչով տալ հարազատներին։

2. Տիկնիկներ

Հին տիկնիկների ժամանակն անցել է։ Ժամանակակից երեխաները հետաքրքվում են նոր կերպարներով։ Այնպես որ ջրահարս տիկնիկներին պահել նրանց համար, ովքեր Baby Born են ցանկանում ստանալ, անիմաստ է։

3. Հին բացիկներ

Ինչի համար պահել բացիկները, որոնցում միայն ինչ-որ մեկի ստորագրությունն է։ Պահպանեք միայն ամենակարևոր նամակները, դրանք էլ կարող եք սքանավորել և պահել, ամեն դեպքում։

4. Էժանագին չինական հախճապակի

Եթե էժանագին խանութում ինչ-որ սկուտեղ եք հավանել, դա դեռ չի նշանակում, որ ձեր գալիք սերունդների համար այն արժեք է ունենալու։ Ավելի լավ չէ՞ մի քիչ էլ փող հավաքել և ավելի արժեքավոր մի բան գնել․ և՛ ձեր աչքը կշոյի, և՛ հարազատներին կկարողանաք փոխանցել։

5. Կեղծ անտիկվար կահույք

Ամեն կահույք չէ, որ արժեքավոր է դառնում ժամանակի հետ։ Այնպես որ ձեր հարազատները երևի թե այն շատ էժան կվաճառեն, որպեսզի տեղ ազատեն։

Ի՞նչը կարելի է պահպանել սերունդների համար.

1. Զարդեր. ոչ մեծ, բայց արժեքավոր իր, որը ձեր հիշատակը վառ կպահի։

2. Երեխաների ստեղծագործությունները. առաջին հայացքից դա անիմաստ է, բայց իրականում շատ հաճելի։

3. Ձեր ամուսնական ալբոմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել