Armenpress.am-ը գրում է․

Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին»,- նշեցին ՀՔԾ-ից:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել