Panorama.am-ը գրում է․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է երկրում անցկացված 3-րդ արտահերթ ընտրություններում հաղթանակի մասին։ Այս մասին գրում է BBC-ն։

Քվեների գրեթե քառորդ մասի հաշվարկով Նեթանյահուի աջ «Լիքուդ» կուսակցությունն ապահովել է 28,73%, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):

Նեթանյահուի ընդդիմադիր Բեննի Գանցի կենտրոնամետ «Կապույտ և սպիտակ դաշինքը» ստանում է 23,26%:

Այնուամենայնիվ, հարցումները կանխատեսում են, որ «Լիքուդն» ու նրա աջակենտրոն դաշնակիցները հնարավոր է մեծամասնություն չլինել խորհրդարանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել