«Կառավարության գլխին նոր սև ամպեր են կուտակվում: «Իրավունքի» ունե­ցած տեղեկություններով՝ զինվորական­ների սոցապահովության չմուտքագրած գումարների շուրջ նոր զարգացումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբր երկրում ստեղծվել է 50 հազար աշ­խատատեղ և, ըստ տրամաբանու­թյան, 50 հազար նոր աշխատողները պետք է ժողովրդի մեջ լայն տարածում գտած «1000 դրամների» հիմնադրամին փոխանցեին իրենց աշխատավարձից ամենամսյա հազարական դրամները, ին­չը պետք է ապահովեր հիմնադրամի հա­մար 50 միլիոն դրամ լրացուցիչ մուտքեր՝ տարեկան 600 միլիոն դրամ, սակայն այդ գումարները չկան:

Գործը հասել է նույ­նիսկ Դատախազություն, որտեղ էլ, ըստ էության, փորձում են գործը կոծկել: Հիմա արդեն մոտ 2 միլիարդ դրամի է հասնում այն գումարը, որը չի փոխանցվել հիմ­նադրամին, և փաստացի այդքան պա­կասորդ կա: Զարմանալի է, որ այս խնդրի մասին լռում են իշխող իմքայլականները: Իսկ թե ովքեր են կերել զինվորը հացը, պարզ կդառնա շուտով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել