Թուրքիան Սիրիայում գործում է մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Հայաստանը՝ Ադրբեջանում։ Մենք ասում ենք, որ Արցախի անվտանգությունն ապահովվում են «ազատագրված-գրավված» տարածքները, պաշտպանական խորության խնդիր է լուծվում։ Նույնը ասում է Թուրքիան․ Սիրիայի քուրդ «տեռորիստների» վտանգից պաշտպանվելու համար անվտանգության միջանցք է Սիրիայում ստեղծում։ Նաև Իբլիդի սուննի արաբները նույնպես ինքնորոշվում են, իսկ ինքը նրանց օգնում է ոչ դեմոկրատ Ասադից։

Կարելի է ևս մի քանի զուգահեռներ տանել։

Հիմա, երբ բանակցություններ են գնում, Թուրքիան այդ զուգահեռներն է տանում և Սիրիայի խնդրի հետ Արցախի խնդիրն է արդեն դնում։ Այսինքն՝ ինչո՞ւ են Ռուսաստանը և մյուսներն այդ երկու դեպքերի հանդեպ տարբեր դիրքորոշում ցուցաբերում։ Նաև եթե Ռուսաստանը Թուրքիայի ազդեցության գոտի է մտնում, ապա ինքն էլ Ռուսաստանի ազդեցության գոտին կմտնի։

Հասկանալի է, որ, բացի զուգահեռներից, կան տարբերություններ, նաև բոլորը միաժամանակ տարբեր խնդիրներ են լուծում, Թուրքիայի համար էլ Սիրիան ավելի կենսական է և այլն, բայց պրոցեսը տանում է նրան, որ Սիրիան ու Արցախը կարող են նույն կաթսայում հայտնվել, ինչից պետք է խուսափել։ Դա արդեն մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի, վաղուց պետք էր այդ ուղղությամբ մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել