«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, ինչը հասարակության մոտ առաջացրել է որոշակի տագնապային իրավիճակ. ներկայումս իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ համաճարակային իրավիճակից խուսափելու համար և ընթացքը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում:

Այստեղ ևս խնդրահարույց է վիրուսի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քարոզարշավի ժամանակահատված է, զանգվածային միջոցառումներ ու հանդիպումներ են իրականացվում, որոնք վիրուսի հնարավոր տարածման առումով լրացուցիչ խնդիրներ ու լարվածություն են առաջացնում:

«Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել