Առյուծներ

Գարնան ամենահաջողակների առաջին հորիզոնականը զբաղեցնում են այս նշանի ներկայացուցիչները։ Գարունը նրանց համար հաճելի փոփոխություններ է նախապատրաստել։ Նրանք արդեն ճանապարհին են և Առյուծներին հարկավոր է միայն ձեռք մեկնել նրանց։ Նրանք շատ հեշտորեն կարող են մոռանալ անհարմարավետ ձմռան մասին, որից հետո երջանկություն և խաղաղություն կզգան։ Առյուծների այս փոփոխությունները կնկատեն բոլոր հարազատները և ընկերները։ Նրանց աչքերից երջանկություն կճառագի։ Առյուծներից ոմանց սպասվում է մեծ սեր։ Աշխատանքում նույնպես նրանց մեծ հաջողություններ են սպասվում։

Կույսեր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար գարունը շատ դրական և հաջողակ սկիզբ կունենա։ Աշխատասիրության և համառության շնորհիվ տնօրինությունը կնկատի նրանց։ Կույսերին սպասվում է նոր աշխատանք և բարձր աշխատավարձ։ Գարնանը նրանց մեծ գնումներ են սպասվում, հնարավոր է նաև, որ նրանք մեծ գումար շահեն։ Այս նշանի ներկայացուցիչներին անգամ չի արգելվում ռիսկի դիմել։ Կույսերի անձնական կյանքում ամեն ինչ շատ բարդ է։ Չնայած այդ բարդություններին՝ նրանց մեծ սեր և երջանկություն է սպասվում։

Ջրհոսներ

Այս նշանի ներկայացուցիչների համար գարունը փոփոխությունների և հանգստության ժամանակահատված է լինելու։ Ջրհոսներին բարդ ճանապարհ է սպասվում, սակայն վերջում ամեն ինչ իրենց սրտով է լինելու։ Ջրհոսներին խորհուրդ չի տրվում դիմել ռիսկի, քանի որ նրանք կարող են կորցնել ոչ միայն գումարը, այլ նաև իրենց սերը։ Անձնական կյանքում նրանք էմոցիաների տարափ են ունենալու, որը շատ երկար ժամանակ չեն ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել