Pastinfo.am-ը գրում է․

Տեղեկատվությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանից հետո նոր մամուլի քարտուղարի նշանակում է կատարել, որի անունն, ըստ էության, հայկական մեդիա դաշտին անծանոթ է, շատերին է տարակուսանքի գիրկը գցել:

Այն, որ Մանե Գևորգյանը հեղափոխական ակտիվիստ է եղել, այն, որ Սիվիլիթասի թիմից է և Ֆլեթչերի դպրոցի սան, ամբողջապես հատկանշական է գլոբալիստական գաղափարաբանությանը:

Հարցն այն է, թե որքանով վերջինս կկարողանա աշխատել տեղական մեդիաների հետ. մասնավորաբար, նա կկարողանա՞ վարչապետի ֆեյսբուքյան լայվերի փոխարեն ՀՀ թիվ 1 պաշտոնյային հարիր ծանրակշիռ տեղեկատվության փոխանցողը լինել, ընդ որում, ոչ թե՝ արագի մեջ՝ վարչապետի ՖԲ էջի լայվերի ու հրապարակումների մակարդակով, որոնք բավական հաճախ սխալներ են պարունակում և կարող են մեկ ժամվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվել և նույնիսկ սխալ տվյալներով շարունակեն կախված մնալ վարչապետի էջից, այլ ներկայանալի խոսք լինեն՝ բազմակողմանի, համադրված և ամբողջական: Հաճախ նաև՝ ուղիղ խոսք:

Բնականաբար, ցանկալի կլինի, որ այս համատեքստում կարողանա գործունեություն ծավալել նորանշանակը՝ լինելով բաց և հասանելի բոլոր լրատվամիջոցների համար:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թավշյա մամուլի քարտուղարների մի զգալի մասը կարծում է, թե իր հիմնական գործառույթը պարզապես լավ փիար ապահովելն է ղեկավարի համար: Սակայն ողջ իրականությունն այն է, որ փիարը պիտի հաջորդի կատարված աշխատանքին, գործին, այլապես՝ դատարկ տեղն արված փիարը ինչպես փուչիկ փչվել էր, այնպես էլ՝ փուչիկի պես արագ պայթում է:

Ինչ խոսք, զգալի է, որ Մանե Գևորգյանի նշանակմամբ բավական ուրախացել է հատկապես իշխանության սորոսական թևը: Սորոսականների համար կարևոր թեմաներից մեկը՝ ստամբուլյան կոնվենցիան՝ իր ողջ շուքով, ըստ ամենայնի առաջիկայում լայնորեն կներկայացվի ու կլուսաբանվի կառավարության ու վարչապետի մակարդակով, քանի որ այս առումով հանձինս վարչապետի նորանշանակ օգնական Աննա Վարդանյանի / արդարադատության նախարարի նախկին տեղակալը լինելով անսպասելի ազատվել էր պաշտոնից /, որը ,,կապահովի,, հարցի իրավական կողմը, մամլո խոսնակն էլ՝ կապահովի դրա փիարն ու տոտալ տարածումը:

Նկատենք, որ քաղհասարակության սորոսական թևը՝ հանձինս թրանսփարանսիի՝ արդեն իսկ սկսել է արշավանքը՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Առջևում ընտրություններ են, նախ՝ Արցախում, ապա՝ Հայաստանում: Երկու դեպքում էլ՝ Սորոսից սնվող քաղհասարակությունը իր գործն արել-անում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել