Armenpress.am-ը գրում է․

Բելառուսը պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքի հետ կապված մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Բելառուսի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր երկրում կորոնավիրուսի վարակման երկրորդ դեպքի մասին: Վարակակիրը կին է, ով իր գործընկերների հետ նոր էր վերադարձել է Իտալիայից:

Առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 27-ին: Վիրուսը հայտնաբերվել էր ուսանողի մոտ, ով նոր էր վերադարձել Իրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել