Hraparak.am-ը գրում է․

Մոնակոյում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է AFP-ն, վկայակոչելով այդ երկրի կառավարության տարածած հայտարարությունը։

Վիրուսակրին տեղավորել են Նիցայի համալսարանական ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ըստ Մոնակոյի եւ Ֆրանսիայի միջեւ եղած պայմանավորվածության։ Պացիենտի վիճակը մտահոգության առիթ չի տալիս։

.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել