Մոտենում է Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը։ Եվ բոլոր տղամարդկանց միևնույն հարցն է տանջում՝ ի՞նչ նվիրել մորը, քրոջը, կնոջը, գործընկերներին։ 

Որոշելու համար Մարտի 8-ի լավագույն նվերը պետք է շարժվել բացասման մեթոդով։ Եթե չես ուզում փչացնել տոնական մթնոլորտը և կնոջ տրամադրությունը ոչ տեղին նվերով, սկզբի համար հիշիր, որ միևնույն նվերները տարեցտարի ոչ ոքի դուր չեն գալիս։ Ահա և այն նվերների ցանկը, որոնցից պետք է հրաժարվել։

Էժանագին օծանելիք

Եթե կինը ուշագնաց է լինում ձեր նվիրած օծանելիքից, ապա լավ կլիներ, որ դա տեղի ունենար ֆրանսիական օծանելիքի բուրմունքից և ոչ թե էժանագին կեղծված օծանելիքի սպիրտային հոտից։

Անշուք բիժուտերիա

Այս դեպքում ավելի լավ է կա՛մ գումար կուտակել և նորմալ բան գնել, կա՛մ ընդհանրապես հրաժարվել այս մտքից։ Ամեն դեպքում ավելի լավ է միևնույն ժամացույցը, քան պլաստմասսայից անճաշակ բիժուտերիան։

Տնտեսական ապրանքներ

Հիշեք, որ կենցաղային ապրանքները ընտանիքի համար են գնվում, և չպետք է դա գնել տոնի կապակցությամբ։

Խնամքի միջոցներ

Այս կատեգորիայի ցանկացած նվեր ընկալվում է որպես ակնարկ, որ աղջիկը վատ տեսք ունի և պետք է աշխատի իր արտաքինի վրա։

Սովորական ծաղիկներ

Պետք չէ նվիրել ծաղիկներ, որովհետև այդպես պետք է, ընդ որում՝ ընտրելով ծաղկեփունջը, ինչպես պատահի։ Ծաղիկի մեջ պետք է իմաստ դնեք, և բացի այդ, կարևոր է մատուցման ձևը։

Հիմա, բացառելով ցանկից վատ նվերները, մտածենք, թե ինչ է կարելի նվիրել թանկագին մարդուն։ Օրինակ՝ «չարչրկված» ծաղկեփնջերի փոխարեն կարելի է կնոջը էկզոտիկ բույս նվիրել։ Միայն ջանքերը արդեն կբարձրացնեն ձեր նվերի գինը։ Խնամքի միջոցների փոխարեն նրան իր դիմանկարը նվիրիր՝ որևէ նկարչի մոտ պատվիրված, միայն թե այն լուսանկարը ընտրիր, որտեղ նա ինքն իրեն դուր է գալիս։

Ոչ մի դեպքում աղջկան մի նվիրիր հումորային իրեր։ Փոխարենը միշտ ակտուալ են որակյալ զարդերը։

Քաղցրակերներին դիզայներական կոնֆետներ կամ քաղցրավենիքի հատուկ հավաքածուներ նվիրիր, սակայն ոչ մի դեպքում մի գնիր գիրացնող, յուղոտ կրեմային տորթեր։

Ցանկացած նվերի դեպքում մի մոռացիր գեղեցիկ փաթեթավորման մասին, քանի որ ճիշտ ձևավորումը նվերի հաջողության կեսն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել