Արյունակցական կապով կապված երեխաներն ու ուսուցիչները միշտ գտնվում են ամբողջ դպրոցի աչքի առջև: Բոլոր սովորողներն ու ուսուցիչները գիտեն այդ մասին: Նույնիսկ մեծ դպրոցում այդպիսի փաստը թաքցնել չի ստացվի:

Ուսուցչի տղա կամ աղջիկ լինելը բավականին կասկածելի հաճույք է, առաջին հերթին՝ հենց երեխայի համար, քանի որ նա պիտի համապատասխանի «ուսուցչի երեխա» կարգավիճակին:

Այս մասին տեղեկանում ենք lifter.com.ua կայքից:

Նա միշտ գտնվում է մայրիկի տեսադաշտում, մայրիկի հետ, մայրիկի մոտ: Բայց դպրոցում նրան վերահսկում է ոչ միայն իր ծնողը, այլև ուրիշ ուսուցիչներ: Ցանկացած արարքի ու չարաճճիության մասին իմացվում է վայրկենաբար:

Ուսուցիչների երեխաները հատուկ կատեգորիա են: Նրանց նկատմամբ միշտ եղել ու շարունակում են լինել բարձր ուշադրություն ու պահանջներ: Ճի՞շտ է, որ նրանք բոլորից լավ են սովորում: Այո, մասնակիորեն ճիշտ է: Բայց ինչո՞ւ:

Մայր-մանկավարժը կարող է բարձր պահանջներ դնել իր երեխայի առաջ և բավականաչափ կանխակալ վերաբերմունք ունենալ նրա ուսումնառության պրոցեսի նկատմամբ՝ շատ ցանկանալով նրա մեջ տեսնել ավելի շուտ գերազանցիկի, քան պարզապես երեխայի:

Այդպիսի վերաբերմունքի պատճառները կարող են ամենատարբեր լինել: Ուսուցչի երեխաները գործնականորեն դպրոցն ավարտում են «լավ» ատեստատներով, և դա փաստ է: Այո, նրանք կարող են ինքնուրույն էլ լավ սովորել, բայց այդ ֆենոմենն այլ բացատրություն էլ ունի:

Եթե ինչ-որ բան չի ստացվում, նրանց մեծ մասամբ կընդառաջեն, կներեն, մի միավոր ավել կնշանակեն, ավելի լյոալ կլինեն նրանց հանդեպ:

Եվ այսպես, մի կողմից՝ ուսուցիչներն ավելի խիստ են գտնվում իրենց երեխաների հանդեպ, մյուս կողմից՝ նրանք բոլոր հնարավորություններն ունեն իրենց երեխաների գնահատականները ձգելու: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք իրենց երեխայի համար ամաչում են ուրիշների առջև, իսկ այսպես գոնե ձևականորեն կարելի է ուրիշներից վատը չլինել:

Այդպիսի երկակիությունը խիստ ազդում է մանկավարժ-ծնողի էմոցիոնալ վիճակի վրա, ինչը հանգեցնում է երեխա-ծնող հարաբերությունների խաթարմանը:

Ամփոփենք արդյունքները: Կարելի է առանձնացնել դժվարությունների մի քանի կատեգորիաներ՝ կապված ուսուցիչների երեխաների հետ:

  • մանկավարժ-ծնողի ուժեղացված վերահսկողությունն իր երեխայի նկատմամբ
  • սեփական երեխայի գիտելիքների ու կարողությունների գնահատման ժամանակ օբյեկտիվության բացակայություն
  • երեխաների մոտ դժվարություններ ի հայտ գալու դեպքում ծառայողական դիրքի օգտագործում
  • անհասկացվածության, նեղվածության ու կոնֆլիկտների ի հայտ գալը գործընկերների հետ, երբ սեփական երեխայի մոտ դժվարություններ են ի հայտ գալիս
  • մանկավարժ-ծնողի մասնագիտական դեֆորմացիա
  • ուսուցչի ծանրաբեռնվածության դեպքում սեփական երեխայի համար ժամանակի անբավարարություն:

Ի դեպ, որոշ եվրոպական դպրոցների կանոնադրությունների մեջ կա արգելք՝ լինել այն դասարանում, ուր տվյալ երեխայի ծնողը կամ բարեկամը դասավանդում է: Համարվում է, որ, ինչպես և բժիշկների դեպքում, ում ձեռքը հարազատին վիրահատելիս դողում է, այստեղ ևս կաշխատի մարդկային գործոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել