Ներկայացնում ենք 9 հետաքրքիր փաստ այն մասին, թե գեներն ինչպես են ազդում մարդու բնավորության և ճակատագրի վրա:

1. Վախեր և բացասական կենսափորձ

Ըստ մասնագետների՝ բացասական փորձը կարող է նաև ժառանգաբար փոխանցվել:

2. Ծուլություն

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այդպիսի վարքը ոչ այնքան վատ դաստիարակության հետևանք է, որքան պայմանավորված է գեների որոշակի կազմով:

3. Ավտոմեքենա վարելու հմտություն

Նույնիսկ վարելու կանոնների լիարժեք իմացությունը չի երաշխավորում, որ վարորդը գեների այն առանձնահատուկ շղթան ունի, որը խթանում է այդ հմտությանը: Պարզվում է՝ մարդկանց մոտ 30%-ին պետք չէ ղեկին նստել:

4. Երջանկություն

Առողջության լոնդոնյան դպրոցի գիտնականները վերջերս բացահայտեցին 5-HTTLPR գենը, որը պատասխանատու է սերոտոնինի արտադրության համար, որն ազդում է մարդու երջանկության զգացողության վրա:

5. Ինտելեկտ

Մտավոր ունակությունները մարդկային զարգացման ևս մեկ հատված են, որոնք մեծամասամբ կարգավորվում են գենետիկայով: Եթե մարդու օրգանիզմում կա KL-VS գենը, որը խթանում է «կլոտո» սպիտակուցի սինթեզը, նրա ինտելեկտի մակարդակը զգալիորեն գերազանցում է միջին ցուցանիշը:

6. Կյանքը բարձրավանդակում

Շատերը բարձր լեռնային տարածքում հայտնվելով՝ ասում են, որ իրենց վատ են զգում: Սակայն կան մարդիկ, ովքեր մշտապես ապրում են այդպիսի պայմաններում և անհարմարություն չեն զգում: Օրինակ՝ տիբեթցիների գենոմում կա EPAS1 յուրահատուկ գեն, որն ուրիշ ոչ մի ժողովուրդ չունի: Բացառված չէ, որ այլ լեռնաբնակների գենոմում էլ նման գեն կա:

7. Երաժշտական նախընտրություններ

Nokia ընկերության մասնագետների 2009-ին կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվեց՝ որքան մարդը փոքր է, այնքան ավելի է արտահայտված նրա գենետիկ նախատրամադրվածությունն այս կամ այն երաժշտական ուղղությանը, միայն 50 տարեկանին մոտ ճաշակի ձևավորման վրա ազդում է շրջակա միջավայրը:

8. Լավատեսություն և վատատեսություն

Պարզվում է՝ կյանքի նկատմամբ հայացքը նույնպես գենետիկ է: Միչիգանի համալսարանի գիտնականները կապ գտան գլխուղեղում Ու-տիպի նեյրոպեպտիդների կոնցենտրացիայի միջև՝ դրանք որքան շատ են, այնքան դրական է շրջապատի և տեղի ունեցողի ընկալումը:

9. Կապույտ աչքերով մարդիկ կարող են հարազատներ համարվել

Աչքերի կապույտ երանգը համարվում է HERC2 գենի մուտացիայի արդյունք: Համարվում է, որ այն առաջացավ Մերձավոր Արևելքում մոտավորապես 6-10 000 տարի առաջ և տարածվեց ժառանգաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել