Տղամարդը կնոջ հայելին է։ Ընդհանրապես, բոլոր մարդիկ են մեր հայելիները, բայց տղամարդիկ՝ առանձնապես։

Մեր ճանապարհին հանդիպող ամեն մի մարդ ուսուցիչ է։ Եվ ձեր տղամարդն էլ պատահմամբ չի հայտնվել ձեր կյանքում։ Արական սեռի ներկայացուցիչների միջոցով մենք ամենագլխավոր և ամենաբարդ դասերն ենք ստանում։

Մենք կարող ենք սեր տալ ուրիշին միայն այն դեպքում, երբ ինքներս այն ունենք։ Մենք չենք կարող ուրիշին տալ այն, ինչը մենք չունենք։ Ձեր տղամարդը միշտ ձեր հայելին է, հիշեք դա։ Նա միայն արտացոլում է այն, ինչ կա ձեր մեջ։Եկեք փորձենք պարզել, թե ինչ է դա նշանակում։

Վերջերս մի կնոջից լսեցի, թե նա պատրաստ է ինչ–որ բան անել միայն արժանավոր տղամարդու համար։ Իսկ ի՞նչ ասել է արժանավոր տղամարդ։

Ցանկացած տղամարդ, որ ձգվում է դեպի ձեզ, ձգվել է և դեռ ձգվելու է, հենց ձեզ արժանի տղամարդն է։ «Արժանի» հասկացությունը շատ հարաբերական է, քանի որ ամեն մեկն իրենին է արժանի։ Դուք արժանի եք նրան, ինչը ձգվում է դեպի ձեզ։ Տղամարդը, որը հայտնվում է ձեր կյանքի ճանապարհին, հայելու պես պրոյեկտում է ձեր ներքին խնդիրները։ Եվ դուք կարող եք օգտվել այդ գիտելիքներից, որպեսզի ձեր վրա նայեք նորովի, կողքից։

Եկեք դիտարկենք ամենատարածված իրավիճակները։

Եթե ձեր կյանքում հարբեցող տղամարդ է հայտնվել, ապա դա պատահական չի եղել։ Եվ դուք նրան ինչ–որ բանի համար ընտրել եք։ Ինչ–որ մի կարևոր դաս անցնելու համար։

Եթե ձեր կյանքում «մամայի–բալա» է հայտնվել, անողնաշար մի տղամարդ, ապա դուք այն տիպի աղջիկներից եք, որոնք չեն կարողանում տան ղեկը հանձնել ուժեղ սեռին։ Դուք ամեն բան ինքներդ եք որոշում, ամեն ինչ բոլորից լավ գիտեք և դուք բոլորին փոխում եք։ Դուք չեք նկատում, բայց ամենից հաճախ ձեր սկանդալները ծագում են այն հողի վրա, որ դուք ուզում եք փոխել մարդուն, բայց երբեք չլսել նրան։

Եթե ձեր կյանքում մարդ է հայտնվել, որը ձեզ միայն խոստումներ է տալիս, իսկ ինքն ընկերների հետ ժամանակ է անցկացնում և վայելում կյանքը, իսկ դուք սիրահարված եք նրա ոճին, նրա խոսքին, նրա կենսակերպին և տառապելով մտածում եք, թե «երբ վերջապես կհանդարտվես և մենք միասին հանգիստ կապրենք», պատասխանը մեկն է. երբեք։ Այդ մարդը ձեր կյանք է եկել, որպեսզի ասի. «սկսիր գնահատել ինքդ քեզ, մի հարմարվիր անարժանին»։

Նման սցենարներ բազմաթիվ կարելի է թվարկել, բայց եկեք վերադառնանք հոդվածի սկզբնամասին։ Ինչ է նշանակում «ես ինչ–որ բան կանեմ միայն արժանի տղամարդու համար»։ Դուք պետք է ապրեք ոչ թե ինչ որ մեկի կամ հանուն մեկի համար, որովհետև նժարին ձեր սեփական զարգացումն է, ցանկացած հարաբերության դեպքում դուք անում եք ամեն բան միայն ձեզ համար։

Եթե ձեր կյանքում ինչ–որ տղամարդ կա, ապա անկեղծ հարցրեք ձեզ՝ իսկ ես արժանի՞ եմ ուրիշին։ Եվ իմ ո՞ր արժանիքների համար ինձ պետք է հիմա սպիտակ ձիով ասպետ հանձնեն։ Դուք հասկանում եք, որ ասպետն էլ չի լինի այնպիսի աղջկա հետ, որը բազմաթիվ բարդույթներ ունի, գլխի մեջ որդեր և մոլություններ։

Տղամարդու այս բոլոր կերպարների միջոցով Տիեզերքը փորձում է մեզ խելքի բերել և ասել. «Կին դարձիր, սովորիր սիրել ինքդ քեզ, սովորիր գնահատել կյանքը, դու եկել ես այստեղ ոչ թե տառապելու համար։ Դու կին ես։ Ո՞ւր է կիրքը, ուր է օջախի ջերմությունը, ուր է գեղեցկությունը, նրբությունը, թեթևությունն ու ուրախությունը։ Ո՞ւր է տղամարդու նկատմամբ հարգանքը։ Ո՞ւր է իմաստությունն ու հավատը։ Ահա քեզ համապատասխան տղամարդ սա քո «կանացիությունը բացահայտելու գործիքն է», սովորիր խնդրեմ»։

Բայց մենք դա չենք լսում, խզում ենք հարաբերությունները, հանդիպում ենք նոր տղամարդու և էլի նույնն է լինում, երբեմն ավելի վատ և այդպես շարունակ՝ փակ շղթայով։ Նախքան պատասխանտվությունը տղամարդու վրա բարդելը, նայեք ձեզ վրա, նա միայն ձեր արտացոլումն է։

Միշտ հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչ է ինձ սովորեցնում այս իրավիճակը։ Ինչու՞ դա տեղի ունեցավ։ Շատ հաճախ կյանքը շարունակելու համար, այդ թվում և ընտանիքի կյանքը, պետք է անցնել կրակի և ջրի միջով, դա կկոփի ձեզ և ձեր հարաբերությունները։ Պետք չէ դրանից վախենալ։ Ցանկացած հարաբերություն՝ բարդություն է։ Եվ եթե հարաբերությունները սկսեք այն մտքով, որ վերջապես կարելի է թուլանալ և վայելել, ապա հիասթափությունը անխուսափելի կլինի։ Պետք է պատրաստ լինել բարդություններին, բայց վերաբերվել դրանց որպես մի հնարավորություն ավելի մոտենալու իրար, համակիրներ դառնալու։

Սիրած մարդը նա չէ, ու հետ կարելի է 100% վայելել ժամանակը։ Սիրած մարդը նա է, հանուն որի դուք պատրաստ եք հաղթահարել դժվարությունները և փոխվել։ Նա է, ում դուք լիովին և անմնացորդ ընդունում եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել