Hraparak.am-ը գրում է․

Մեր տեղեկություններով՝  երիտասարդները որոշել էին փակել Ծաղկաձորի ճանապարհը, սակայն քաղաքապետի հետ քննարկման արդյունքում հետ են կանգնել իրենց որոշումից: Հյուրանոցների տնօրեններն էլ մտահոգված են ստեղծված իրավիճակով, պատճառը այն է, որ առավոտյան կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։   

«Մի քանի  երիտասարդներ են դուրս եկել, որ փակեն ճանապարհը: Մարտի 8-ին մենք  հայտեր ունեինք,  հիմա  չեղարկել ենք:  Լավ չի, որ  առանց  տեղյակ պահելու բերեցին Ծաղկաձոր: Փորձում ենք հասկանալ, որ խնդիրը կա,  հասկանում ենք, որ սա համազգային խնդիր է, բայց միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ  Ծաղկաձորն ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնի»-ասաց զրուցակիցս:  Զրուցակիցս ասաց նաեւ, որ երեկոյան քննարկում կլինի հյուրանոցների տնօրենների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել