Դեմոկրատիան պետություններում տապալումների պատասխանատվությունը ժողովրդի վզին փաթաթելու մեխանիզմ է: Իբր թե ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարն ու մեղքը հիմա կիսում են կառավարությունն ու ժողովուրդը: Ոչ մեկ չի գնա ԵՄ կամ ԱՄՆ դեսպանատան դեմը բողոքի ցույց անի, պահանջելով, հետ վերցնել իրենց դրածոներին: Ոչ մեկ չի գնա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջի, որ իրենց լյուբիմչիկ Արսեն Թորոսյանին ռադ անեն:

Ես չեմ հավատում դեմոկրատիային, չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է սթափ ու գիտակցված որոշում կայացնել, չկան պատմության մեջ նման օրինակներ: Ես հավատում եմ, որ պետությունը պիտի ունենա իշխանության երեք ճյուղեր՝ հոգևոր, ռազմական ու քաղաքացիական: Նման օրինակներ կան ու այդ օրինակների արդյունքները նախանձելի են:

Վիտալի Բալասանյանը հավատացյալ, դաշտային գեներալ է, ով տարիներ շարունակ եղել է քաղաքացիական պրոցեսների մեջ: Անշուշտ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար հայկական պետություններում հնարավոր լինի գտնել ևս մեկին, ով անցել է նմանատիպ ճանապարհ ու չի գայթակղվել նյութական բարիքներով:

Ճիշտ պետությունում, ճշտի պետությունում պիտի իշխեն Բալասանյանները, ուրիշ հարց, որ իրենց իշխանությունը չի կարող հաստատվել դեմոկրատիա կոչեցյալով, նույնիսկ, եթե նա հավաքի 70% քվե: Նույնիսկ, եթե նա սրբի, տանի բոլոր ձայները, նա կաղապարված է լինելու սահմանադրությամբ, դիտորդներով, ՀԿ-ներով, ԵԱՀԿ-ներով և այլն... Իրեն թույլ չեն տա գործ անել:

Այնուամենայնիվ մեզ թելադրվող, նույնիսկ պարտադրվող արգելակման մեխանիզմները չպետք է մեզ հետ պահեն մեր հազարամյա իղձը իրականացնելուց: Մենք պետք է ստեղծենք իշխանություն, որը կստեղծի պետություն, որը կհամախմբի ազգին: Այս իշխանությունը պետք է ստեղծել` սկսելով հողից: Վերադառնալ արմատներին, իջնել (կամ բարձրանալ) գյուղ, սարքել համայնք, քարոզել, պայքարել և, ինչու ոչ, «տարբեր ծրագրեր իրականացնել»: Հաջողության գրավականը այս դաունշիֆթինգի մեջ է` առավելագույնս առաջնորդների ներգրավելու մեջ է: Պետք է սեփական օրինակով գալ, մտնել «գոմ» ու սկսել մաքրել: Գալ ու կպնել մարքրողներին, իրենց հետ կիսել բոլոր խնդիրներն ու ուրախություններ: Ջանք ու եռանդ չխնայել, կռվել, արյուն թափել...` իրար հետ ուս-ուսի տված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել