Համացանցում տարածված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ, կեղծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենդանաբանական այգուց՝ վստահեցնելով, որ այգին աշխատում է իր բնականոն հունով և սպասում է իր այցելուներին։

«Այս գիշեր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր նկար, որտեղ երևում էր, որ Նար-Դոսի փողոցի վրա կանգնած է եղնիկ։ Նկարը տարածվել էր նաև լրատվամիջոցներով, որից հետո պարզ դարձավ, որ այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ»,-հայտնում են կենդանաբանական այգուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել