Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի բացահայտումից հետո արգելվել են զանգվածային միջոցառումները՝ կարնավալները, համերգները և այլն։

Իրանում իշխանությունները (վերջապես!) կոչ են արել մզկիթներում ուրբաթօրյա աղոթքները չանցկացնել։

Առողջության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի «տարածման և ազդեցության ռիսկայնությունն» այժմ գնահատում է որպես շատ բարձր («We are on the highest level of alert or highest level of risk assessment in terms of spread and in terms of impact»)։

ԱՀԿ-ի դիմումից. «Սա մոլորակի յուրաքանչյուր կառավարության համար իրականությունից չկտրվելու կոչ է. զարթնե՛ք, պատրաստվե՛ք։ Այս վիրուսը գուցե արդեն «ճանապարհ է ընկել», և դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»։

Անգլերեն. «This is a reality check for every government on the planet: Wake up. Get ready. This virus may be on its way and you need to be ready. You have a duty to your citizens, you have a duty to the world to be ready»։

Հ.Գ. Բարեբախտաբար, մենք այս մոլորակի հետ որևէ կապ չունենք, մեզ համար հով լռված ենք Լուսնի վրա...

#թութութու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել