Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն և ըստ նրա՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են դնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել