Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, չնայած թիմի ավագ Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալու մասին լուրերին, նշել այն պայմանները, որոնց համաձայն արգենտինացի հարձակվողը կորոշի մնալ կատալոնական թիմում:

«Վախերը [կապված Մեսսիի հնարավոր հեռանալու հետ] հասկանալի են, քանի որ նա ինքն ասաց, որ մենք չենք ստանա այն, ինչ ուզում ենք, այն պատճառով, թե ինչ ուենք հիմա:

Դա կախված է ակումբի սելեկցիոն աշխատանքներից: Այստեղ Մեսսին շատ ուրախ է: Սա նրա տունն է: Եթե ակումբն անում է այն, ինչ պետք է արվի՝ կառուցում է մրցակցային թիմ, դա հիանալի կլինի Մեսսիի համար, և նա այստեղ կմնա հավերժ: Ինքն է դա ասել:

Կարծում եմ, որ ակումբը հասկացավ նրա հաղորդագրությունը: Սա նրանց համար սովորական ցանկություն է, որ աշխարհի և ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը շարունակի խաղալ նույն մակարդակում, այստեղ՝ Բարսելոնայում: Հուսով եմ, որ նա կմնա»,- մեջբերում է Սուարեսին Marca-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել