Փետրվարի 28-ին թուրք զինվորականները Սիրիայի հյուսիս-արևմուտքում «չեզոքացրել» են սիրիական կառավարական բանակի 56 մարտիկի: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությանը հղումով:

Նախարարության տվյալներով «ոչնչացվել է հակառակորդի 8 տանկ, 4 զրահամեքենա, 5 հաուբից և 2 հրթիռային կայանք»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հինգշաբթի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: 

«Россия-24» հեռուստաալիքը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել