Երկրի վարչապետն ու առողջապահության նախարարն ուղեցույց են տարածում, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից, նշում են, որ դրա գաղտնի շրջանը 2 շաբաթ է, հետո հորդորում են չշփվել շնչառական վարակներ ունեցող անձանց հետ, իսկ վերջում երկրի վարչապետը մարտի 1-ին բոլորին հրավիրում է քայլերթի՝ ձեռի հետ էլ ստուգելով իր վարկանիշը։

Սիրելի հպարտներ, էս վիրուսի խնդիրն ամբողջ աշխարհում էն ա, որ դա ունի գաղտնի շրջան՝ երբեմն 20 օր տևողությամբ, որի ընթացքում վիրուսակիրն իրեն շատ վատ չի զգում, բայց լուրջ վարակում է կողքիններին, ու նման դեպքերից խուսափելու միակ տարբերակը մարդաշատ վայրերից ու մարդկանց կուտակումներից հեռու մնալն է (դպրոց, առևտրի կենտրոն, հավաքներ, երթեր, կինոթատրոն, թատրոն, փակ ու մարդաշատ այլ հաստատություններ)։ Արտասահմանյան բոլոր ուղեցույցներում այդ կետը առկա է, ու ոչ միայն կետ է, այլև ակտիվ կիրառվում է արդեն իսկ վարակակիրներ ունեցող երկրներում: Իրանում անգամ խորհրդարանի աշխատանքն են դադարեցրել...

Հիմա ինչքանո՞վ ա բարոյական այդ կետը չներառել ձեր ուղեցույցների մեջ ու վաղը մարդկանց կանչել հավաքի, այ հպարտ պոպուլիստներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել