Tert.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք և սիրիացի զինծառայողների միջև բախումներով պայմանավորված ՆԱՏՕ-ից դաշինքի կանոնագրքի 5-րդ հոդվածի հիմքով օգնություն չեն խնդրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի:

Վերջինս լրագրողներին հայտնել է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ից չի խնդրել կիրառել 5-րդ հոդվածը»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է, որ ԱՄՆ-ն Իդլիբ զինծառայողներ ուղարկելու մասին որոշում դեռ չի կայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել