Ֆրանսիական Marine Serre բրենդի մոդելները բարձրահարթակ են դուրս եկել պաշտպանադիմակներով: Այդ մասին հաղորդել է Paper հրատարակությունը։ Փարիզի Նորաձեւության շաբաթին, որը մեկնարկել է փետրվարի 24-ին, մանեկենուհիները ներկայացրել են 2020-ի աշուն մակնիշի հավաքածուն: Բացի զգեստներից, բլեյզերներից, թիկնոցներից եւ գլխարկներից՝ նրանք ցուցադրել են շնչադիմակներ, որոնք դիզայնով եւ գունավորմամբ համապատասխանել են հագուստի ոճին:

Նշվում է, որ կերպարներն առանձնապես հրատապ են դարձել չինական կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որը ներթափանցել է Եվրոպայի երկրներ: Չինացի վեց դիզայներներ, որոնք ցուցադրություններ էին պլանավորել Նորաձեւության շաբաթին, չեղյալ են հայտարարել ուղեւրությունը:

Փարիզի Բելվիլ չինական թաղամասում կարանտին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել