Յուրաքանչյուր ծնող փորձում է իր երեխայի համար լինել իդեալական։ Ոմանք երեխային շատ խիստ դաստիարակություն են տալիս, իսկ ոմանք էլ՝ ուղղակի թույլատրում են ամեն ինչ։ Այնուամենայնիվ ընկնելով տարբեր չափանիշների ետևից հայրիկներն ու մայրիկները մոռանում են այն մասին, թե ինչն է իրականում կարևոր իրենց երեխայի երջանկության համար։

Երեխան կիսվում է ձեզ հետ իր անհաջողություններով

Հիանալի է, երբ երեխան պատմում է իր հաջողությունների և ձեռքբերումների մասին։ Սակայն ավելի կարևոր է, որ նրանք չվախենան պատմել իրենց անհաջողությունների մասին։ Անհաջողություններով կիսվելու ցանկությունը մարդու բնական պահանջմունքն է։ Երեխան պետք է հասկանա, որ կյանքում լինում են տարբեր իրավիճակներ և ոչ մի ամոթալի բան չկա սխալների և տխրության մեջ։

Դուք չեք ընկնում գնահատականների ետևից

Եթե, օրինակ երեխան վատ գնահատական է ստացել դպրոցում, ապա դրա պատճառով նրա մոտ չպետք է վախ առաջանա, որ ծնողները կարող են պատժել։ Վախեցած երեխաները հաճախ պահում են իրենց օրագրերը կամ պատռում են գնահատականի էջը, իսկ երբեմն էլ ուղղակի վախենում են տուն վերադառնալ, քանի որ այնտեղ նրանց պատիժ է սպասվում։ Լավ ծնողները բացատրում են երեխային, որ դպրոցում լավ սովորելը կարևոր է, սակայն ամենակարևորը գիտելիքն է և ոչ թե գնահատականը։ Այսպիսի դաստիարակության ժամանակ երեխան հասկանում է, որ ինքնուրույն կարող է շտկել իրավիճակը։

Ձեր ընտանիքում հարգում են ցանկացածի անձնական տարածությունը

Շատ ծնողներ պարտադիր են համարում, որ երեխան իրենց ննջասենյակ մտնելիս թակի դուռը։ Սակայն միևնույն ժամանակ նրանք առանց թակելու մտնում են երեխայի ննջասենյակ։ Ընտանիքում կանոնները պետք է միանման լինեն բոլորի համար։ Հարգեք երեխայի անձնական տարածության իրավունքը և նա ձեզ կպատասխանի նույն ձևով։

Դուք չեք քննադատում երեխային

Լավ ծնողները չեն քննադատում իրենց երեխային։ Պետք չէ նրան հիմար, գեր կամ ծույլ անվանել։ Այսպսի բնութագրումները երեխայի մոտ բարդույթներ են առաջացնում։ Աշխատեք զգուշությամբ ընտրել բառերը և հստակ ասեք, թե որ արարքից եք դժգոհ և միևնույն ժամանակ մի փորձեք վիրավորել նրան։

Դուք ընդունում եք ձեր սխալները և ներողություն եք խնդրում

Սխալներ գործում են բլորը. և երխաները, և մեծահասակները։ Այնուամենայնիվ ծնողների մեծամասնությունը մոռանում է այն մասին, որ երեխային ոչ միայն պետք է ներողություն խնդրել սովորեցնել, այլ նաև սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես է դա արվում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել