Tert.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, գրում է ria.ru-ն։

«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,-հայտնել է Աբասին։

Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել