«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետարան ստանալու տեղեկատվություն՝ 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Ի պատասխան հայտնել են, որ Արմավիրի մարզպետարանի ծախսերով տնտեսագիտական դասակարգման « Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 34381500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 86523700 դրամ գումար։ Ընդհամենը պարգևատրման ֆոնդը կազմել է 120905200 դրամ։
Հարցումներ են ուղղարկվել նաև Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարաններ, տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում կներկայացնենք դատական հայցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել