Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը՝ տեղեկացնում է TASS-ը:

«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»:

Փետրվարի 27-ին China Daily թերթը հայտնել էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս է հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել