Moderna Therapeutics-ը՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող կենսատեխնիկական ընկերությունը, առաքել է COVID-19 վիրուսի պատվաստանյութի իր առաջին խմբաքանակները։ Պատվաստանյութը ստեղծվել է այն բանից 42 օր հետո, երբ սույն թվականի հունվարի կեսին չինացի գիտնականները հայտնաբերեցին COVID-19 վիրուսի գենետիկ հաջորդականությունը։ Առաջին խմբաքանակներն ուղարկվել են Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ, Առողջության ազգային ինստիտուտներ։ Դրանք մարդկանց ներարկելու համար պատրաստ կլինեն արդեն ապրիլի սկզբին։

Գիտնականները սկսել են նաև remdesivir կոչվող հակավիրուսային դեղամիջոցը փորձարկել, որը նախատեսված է եղել էբոլայի համար։ Դեղամիջոցի փորձարկումը կղեկավարի Նեբրասկա բժշկական կենտրոնի համալսարանի թիմը։

Remdesivir-ը հուսալի արդյունքներ է գրանցել կենդանիների շրջանում կորոնավիրուսին նմանվող երկու վարակներ բուժելու դեպքերում՝ SARS-ի և MERS-ի։ Կամավոր հիվանդները 10 օրվա ընթացքում պարբերաբար կընդունեն նշանակված դեղամիջոցը կամ պլացեբոն, կհանձնեն արյան անալիզներ, քթի ու կոկորդի ստուգումներ կանցնեն երկու օրը մեկ անգամ՝ ստուգելու համար օրգանիզմում վիրուսի քանակը։

Moderna-ի պատվաստանյութը ռեկորդային ժամանակահատվածում է ստեղծվել, քանի որ կիրառվել են գենետիկական նորագույն մեթոդներ, որոնք չեն պահանջում մեծ քանակությամբ վիրուսներ աճեցնել։

Moderna-ի նախագահ բժիշկ Ստիֆեն Հոջն ասել է, որ այս պատվաստանյութն ւոնակ է արագ գործելու՝ ժամանակ խնայելով այն դեպքում, երբ հնարավորություն կա օրգանիզմում COVID-19 վիրուսի առաջացման և վարակման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել