Tert.am-ը գրում է.

Ռուս-թուրքական բացահայտ առճակատման դեպքում, չի բացառվում, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի, որպեսզի Հարավային Կովկասը ևս դարձի առճակատման մաս՝ փորձելով որոշակի բարդություններ ստեղծել Ռուսաստանի համար նաև մեր տարածաշրջանում։ Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ռուս–թուրքական լարված հարաբերություններին։

Բենիամին Պողոսյանի հետ ամբողջական զրույցը ներկայացնում ենք ստորև։

-Ռուս-թուրքական ներկայիս լարվածությունը, ըստ վերլուծաբանների, բավականին լուրջ է, քանի որ երկու կողմերը հակադիր ստրատեգիական հեռանկար ունեն: Այդ հարաբերությունների լարվածությունը, հատկապես երևում է Իդլիբում տեղի ունեցողի բախումների ֆոնին, այս անգամ ռուսները, կարծես՝ չեն ցանկանում տեղի տալ և շարունակում են աջակցել Սիրիային։ Ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը։

- Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է ֆիքսել, որ Իդլիբում սեփական ներկայության պահպանումը Թուրքիայի համար կարևոր է, առաջին հերթին հետպատերազմյան Սիրիայում ազդեցություն ունենալու համատեքստում։

Այդ խնդրի լուծմանն էր միտված 2018թ. սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև Իդլիբի վերաբերյալ ստորագրված հուշագիրը, որը փաստացի այդ նահանգը թողնում էր Թուրքիայի վերահսկողության ներքո, սակայն պայմանով, որ վերջինս Իդլիբի ներսում պայքար մղի, այսպես կոչված, ահաբեկչական խմբավորումների դեմ և իրականացնի ծայրահեղ իսլամիստների և չափավոր ընդդիմադիրների տարանջատում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս խնդիրը հնարավոր չէ լուծել նախևառաջ այն պատճառով, որ Իդլիբում գործող ծայրահեղական և չափավոր խմբավորումների միջև տարբերությունը բավականաչափ անորոշ է և, հետևաբար, նրանց տարանջատումը իրատեսական չէ։

Վերջին ամիսներին Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ մտել են Իդլիբ նահանգի տարածք՝ պատճառաբանելով, որ  Թուրքիան չի կատարել 2018թ. սեպտեմբերին ստորագրված հուշագրի պահանջները, ուստի, Սիրիայի Կառավարությունը հարկադրված է սեփական ուժերով պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ։ Վերջին ամիսների հաջող հարձակողական գործողությունների շնորհիվ՝ սիրիական կառավարական ուժերն այս պահին վերահսկում են նահանգի տարածքի մոտ կեսը։ Հասկանալի է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի Իդլիբի առնվազն մի հատվածի նկատմամբ պահպանի վերահսկողությունը, մյուս կողմից՝ Թուրքիան կփորձի հնարավորինս խուսափել Իդլիբի տարածքում Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումից և երկկողմ հարաբերությունների՝ 2015թ. նոյեմբեր վերադարձից ։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել