Tert.am-ը գրում է.

Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Երկօրյա այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Զասի այցի ֆոնին անցկացվել է նաև «ՀԱՊԿ–ի դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում» թեմայով կլոր սեղան:

ՌԴ դեսպան Կոպիրկինը, խոսելով ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերութունների մասին, լրագրողների հետ զրույցում դրանք կարևորել է հատկապես հնարավոր էսկալացիայի զսպման տեսանկյունից: «ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական փոխգործակցությունը հնարավոր էսկալացիայի զսպման եւ կայունության ու խաղաղության ապահովման գործոն են. ՀԱՊԿ-ը բավական ծանրակշիռ անվտանգության բարձիկ է»,-մասնավորապես շեշտել էր Կոպիրկինը:

Զասի հայաստանյան այցը էական իրադարձություն պետք է համարել Մերձավոր Արևելքում ու անդրկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի՝  հայ-ադրեջանական սահմանին օրերս արձանագրված լարվածության (փետրվարի 24-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել) և սիրիական հողում ռուս-թուրքական սրացման ֆոնին։ 

Էրդողանն օրերս հայտարարել էր Թուրքիայի՝ սիրիական հողում նոր ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին, իսկ այսօր արդեն սիրիական Իդլիբում թուրքական ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 30 թուրք զինծառայող է սպանվել, ևս 32-ը՝ վիրավորվել։ Էրդողանի խորհրդականը հայտարարել է, թե Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար։

Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիան փորձում է ռեվերանսներ անել նաև մեր տարածաշրջանում՝ Բաքվի հետ է՛լ ավելի խորացնելով ռազմատեխնիկական, տնտեսական համագործակցությունը՝ ժեստ, որ ոչ այլ ինչ է, քան տհաճ ակնարկ՝ Թուրքիայի հետ հարաբերություններ պարզել փորձող Հյուսիսին, և Էրդողանի՝ Բաքվում արած այն հայտարարությունը, թե Ղարաբաղի խնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է, այնքան էլ պատահական չէր, այն  յուրատեսակ շանտաժ էր Կրեմլին, որի թիրախը, սակայն, Իդլիբն էր՝ չնայած առաջին հայացքից կարող էր թվալ հերթապահ հաճոյախոսություն՝ Ալիևին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել