Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այն հայտնաբերվել է Իրանից ժամանած ՌԴ քաղաքացու մոտ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

Տղամարդուն տեղափոխել են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բաժին, նրա վիճակը կայուն է:

Փետրվարի 23-ին Կազան են տեղափոխվել 3 ռուսաստանցիներ, որոնք կորոնավիրուսով են վարակվել Diamond Princess զբոսանավում: Դրանից առաջ Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել Չինաստանի 3 քաղաքացիների մոտ, որոնք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Նոր տիպի կորոնավիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 2.8 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել