Ռուսաստանը և Թուրքիան իրենց պատմության ընթացքում բախվել են Բալկաններում, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Հայաստանում և այլուր, իսկ հիմա միմյանց դեմ փաստացի պատերազմ են մղում Սիրիայում։

Տպավորություն է ստեղծվում, որ Դամասկոսում, Մոսկվայում և Թեհրանում որոշում է կայացվել, որ Սիրիայի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած և այս պետության խաղաղ կյանքն, ըստ էության, դժոխքի վերածած հիմնական դերակատարներից մեկն այսուհետ պետք է դուրս մղվի սիրիական տարածքներից՝ նույն այն վայրերից, որոնք Անկարայի ռազմաքաղաքական միտքը համարում է Թուրքիայի ռազմավարական խորությունն ապահովելու և Մերձավոր Արևելքում գերիշխելու կարևոր բաղադրիչ։

Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց․ առաջին հայացքից ապագայապաշտական թվացող այս պատկերն արդեն իրականություն է։

#ՄերձավորԱրևելք
#Սիրիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել