Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Որպես խորհրդական՝ իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էին, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարության գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է և ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմի հեղափոխական հատվածին:

Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր և ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար: Հեռու չեմ գնում, մտածում և գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների և, ըստ այդմ, օրակարգ ձևակերպելու կարիք շատ կա, կան նաև մարդիկ, որոնք խոսում և կարող են առավել շատ խոսել դրա շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել