Երկու տարի առաջ այլ անձի տեսանյութն է եղել՝ սարքված, մոնտաժված։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վերջերս ենթադրյալ ադրբեջանցու կողմից Երեւանում նկարահանված տեսանյութին։

«ԱԱԾ–ն անում է ամեն բան, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ հիմա էլ կարող ենք տեղադրել, կողքից իբրեւ ադրբեջանցի է զրուցում, եւ այդպես մեկնաբանենք։ Դա սարքված տեսանյութ է եղել եւ իրականությանը չհամապատասխանող։ Իհարկե, դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք եւ կլուսաբանենք»,- ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել