Tert.am-ը գրում է.

«Զինված ուժերում պաշտոնանկություններն ընդամենը մեկն է հետևություններից, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, որի մասին շատ է հայտարարվել, և ես չեմ կարծում, որ որևէ նոր բան եմ ասելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:

«Սա արձանագրում ենք որպես թերություն, որը շտկելու համար շատ աշխատելու տեղ ունենք` սկսած ծառայության պայմաններից: Դա որևէ ձևով ներելի չէ, սակայն խնդրում եմ՝ հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որևէ արտահայտություն, նախադեպ, ոչ ճիշտ մեկնաբանությունը, թեկուզ հետագայում պարզվի, որ ճիշտ չենք մեկնաբանել, հնարավոր է ճակատագրեր խեղի»,-ասաց նա:

Գաբրիել Բալայանը նշեց, որ չի կարծում, թե այս տարի բանակում 13 զոհ է եղել: «Ես չեմ գտնում, որ բոլորը զոհված են, որովհետև ի պաշտոնե ինձ հասած տեղեկություն ունեմ, որ դրանցից մի քանիսը մահեր են, ոչ թե՝ զոհեր: Գոյություն ունի հստակ իրավակարգավորումներ՝ ամեն մահվան դեպքերի հետ կապված, հետևությունները բազմաթիվ են դրանցից մեկը պաշտոնանկություններն են»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինել ավելի խիստ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել