«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:

Ոմանք ինքնագործունեությամբ են զբաղված, ոմանց դուր չի գալիս, որ այսպես ասած, հրամաններ են արձակում մարդիկ, որոնք ոչ մի առավելություն չունեն:

Մոտիվացիա չկա, հատկապես շարքային իմքայլականների մոտ, որոնք ոչ պաշտոն են ստացել, ոչ էլ պարգեւավճար, այս անգամ՝ ոչ էլ «դուխով» գլխարկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել