Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Վերջինիս տեղեկություններով, Անկարայի գործողությունները եղել են այն ավիահարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել են նվազագույնը թուրք երկու զինծառայողներ:  Ինչպես գրում է Daily Sabah-ը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Թե կոնկրետ ով է հարձակում գործել՝ չի հստակեցվում:

«Սիրիացի զինվորականներին բառի ուղիղ իմաստով փրկում է օդուժը՝ սեփական և ռուսական: Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ամեն անգամ կանգնեցնում են գրոհաիններին»,- ընդգծում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Համառուսասատանյան պետական հեռուստառադիոընկերության բյուրեյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին:

Նրա խոսքով, թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են զենիթահրթիռային համակարգեր:

Ռուսական և սիրիական օդուժն օգտագործում են ջերմային թակարդներ՝ հրդեհային պաշտպանության համար:

Ռազմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել