Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվլեիս մրցել է «Գենտի» հետ ու ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: Երկու խաղի արդյունքում հռոմեացիները 2:1 հաշվով առավելության են հասել ու դուրս եկել հաջորդ փուլ:

Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ջասթին Կլյուվերտը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո գրավելով բելգիացիների դարպասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել