Tert.am-ը գրում է.

2008թ․ «Մարտի 1-ը» կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում և այսօր՝ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին քայլերթ կազմակերպելով՝ մեր իշխանությունն ուզում է ժողովրդի մեջ արթնացնել հուզական հիշողությունը։ Այս մասին «Արմնույզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ժողովրդին կոչ էր արել մասնակցել «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։

Ըստ Խուդոյանի՝ սա գուցե նաև կապված է սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված հանրաքվեին «Այո» ասելու պրոպագանդայի հետ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանի դիտարկմամբ էլ՝ չարժե կազմակերպել նման հավաքներ, քայլերթներ, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում տարածվում է կորոնավիրուսը․ «Հայաստանում կորոնավիրուս չկա, բայց այս վիրուսը տարածված է հարևան երկրներում։ Մարդկանց ասում ենք՝ մարդաշատ վայրերում չհավաքվել, բայց մենք նման քայլերթներ ե՞նք կազմակերպում»։

Նունե Ներսիսյանը նաև չի հասկանում՝ ինչու այս օրերին չեն կազմակերպվում հարգանքի տուրքեր Սումգայիթի ու Խոջալուի ջարդերի զոհերի հիշատակներին, բայց կազմակերպվում է «Մարտի 1-ի» քայլերթը․ «Սա ցույց է տալիս, որ այս իշխանությունը հուզական ֆոնի վրա շահարկում է իր քաղաքական շահերը՝ զոհերի իրավահաջորդների մոտ արթնացնելով այդ հուշերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել