Այդ փաստերից մեկը՝ սթրեսային իրավիճակներում տղամարդու մոտ ակտիվանում է բազմանալու բնազդը։

Տղամարդկանց ավելի շատ է հետաքրքրում սեքսի ժամանակ էմոցիաների արտահայտումը, քան կանանց

Ամերիկյան Էմորիի համալսարանի գիտնականները որոշել են պարզել տղամարդկանց և կանանց վերաբերմունքը անկեղծ լուսանկարների հանդեպ։ Պարզվում է, որ երկուսն էլ առաջին հերթին ուշադրություն են դարձնում երեսին և նոր միայն մարմնին։ Ճիշտ է տղամարդիկ ավելի երկար էին իրենց հայացքը պահում նկարների վրա քան կանայք, սակայն երկուսն էլ շատ արագ փոխում եին այն լուսանկարները, որտեղ մեծ պլանով ինտիմ հատվածներ էին պատկերված։

Կնոջ գրավչության չափանիշները կախված են բնակչության կյանքի որակից

Համաշխարհային International Body Project (IBP-I) հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալ-տնտեսական բարձր մակարդակ ունեցող շրջաններում  գրավիչ են համարվում գեղեցիկ կառուցվածք ունեցող կանայք, իսկ ցածր մակարդակ ունեցող երկրներում՝ գեր կանայք։ Հոգեբանները եկել են եզրակացության, որ վերջին տիպի երկրներում  մարմնի զանգվածը ընկալվում է որպես բարձր կարգավիճակի ցուցիչ։

Մարմինն ավելի արագ է արձագանքում գրգռմանը, քան ուղեղը

2004 թվականին Ամստերդամի համալսարանում իրականացված հետազոտության ժամանակ գիտնականները ուսումնասիրել են կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիական ռեակցիան էրոտիկ կերպարների հանդեպ։ Դրանք միանման էին՝ ազդանշանները մարմնին ավելի շուտ են հասնում, քան նկարի իմաստը՝ գիտակցությանը։ Սա նշանակում է, որ սկզբում մենք գրգռվածություն ենք զգում, որից հետո նոր առաջանում է ցանկություն։

Սեքսի ժամանակ սեքսի մասին խոսակցություներն այն ավելի լավն են դարձնում

ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ որքան շատ եք խոսում սեքսի մասին, այնքան ավելի շատ հաճույք եք ստանում սեքսից։ Զարմանալի է, սակայն փաստ։

Կանանց մոտ վայելքի նոր կետ է բացահայտվել

Կոչվում է PS։ Այն գտնվում է ոտքերի արանքում։ Այս կետը շատ զգայոն է. ասում է սեքսոլոգ Քելորլ Քուինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել