Մենք սովորության համաձայն կանանց համեստություն ենք վերագրում՝ մոռանալով նրանց անձնական կարիքները։ Հասարակությունը կանանց գերակշիռ մասին ստիպում է համապատասխանել որոշակի բարոյական նորմերի։ Ինտիմ արկածների ավելորդ հակվածությունը պատժվում է ամենաքիչը քննադատությամբ և նրանք ստիպված են իրենց ամբողջ կյանքում գաղտնի պահել իրենց իրական ցանկությունները։
Սակայն նրանք՝ ովքեր կարողացել են հասնել բարձր դիրքերի, կարող էին իրենց թույլ տալ այդ բարոյական ներմերն անտեսել։ Այս գեղեցկուհիները պատմության մեջ են մտել, որպես երկրագնդի ամենաանբարոյական  կանայք, իսկ իրականում նրանք արել են միայն այն՝ ինչը տղամարդկանց աշխարհում համարվում է համարձակություն։

Կլեոպատրա


Ոչ ոչ չի հիշում հզոր փարավոնների անունները, փոխարենը Կլեոպատրայի ազատ վարքը հավերժացել է պատմության մեջ։ Անկասկած հանուն այս խորամանկ գեղեցկուհու Կեսարը, իսկ հետո նաև Մարկոս Անտոնիոսը պատրաստ էին ամեն ինչի։ Անգամ հասարակ մարդիկ համաձայն էին մահանալ՝ միայն թե մեկ գիշեր անցկացնեին Կլեոպատրայի հետ։

Իշխանուհի Սալտիկովա

Համազգեստով տղամարդիկ միշտ գերել են կանանց։ Մաիա Ալեքսեևնա Սալտիկովան զինվորականներին շատ գրավիչ էր համարում և այդ պատճառով իր ամբողջ ժամանակն անց էր կացնում զորանոցներում։ Իշխանուհին գիշերները համազգեստ էր հագնում և այցելում զորանոցներ, իսկ զինվորականներն էլ շատ ուրախ դիմավորում էին նրան։

Մարկիզուհի դե Պոմպադուր

Ո՞վ է կարծում, որ արտաքինը մարդու գլխավոր որակը չէ։ Ժաննա Պուասոնն իր ողջ կյանքը դասավորել է՝ հիմնվելով այս սկզբունքի վրա։ Պլանը շատ պարզ էր. հանդիպել թագավորին և սիրահետել նրան։ Լյուդովիկոս 15-րդը 20 տարի մարկիզուհի Պոմպադուրին համարում էր իր ֆավորիտուհին՝ նրա մեջ գնահատելով հատկապես կազմակերպչական ունակությունները։ Նա գիտեր, որ տղամարդուն միշտ նոր ռազմավարներ են պետք, և այդ պատճառով թագավորի համար մի ամբողջ հասարակաց տուն էր պահում պալատում։

Դքսուհի Դյուբարի


Մենաստանի կյանքն այդքան էլ չէր գրավում Մարի Բեքյուին, այդ պատճառով էլ նա 13 տարեկանում փախուստի դիմեց աբբայությունից։ Փարիզում Մարին մեծ հաճույքով զբաղվում էր մարմնավաճառությամբ։ Կոմս Դյուբարին նկատեց գեղեցկուհուն և նրան տեղափոխեց իր ամրոց, և այդ մասին գլուխ գովեց թագավորի մոտ։ Լյուդովիկոս 15-րդն այնքան գերվեց Մարիով, որ վերջինիս տեղափոխեց իր մոտ։ Թագավորի մոտ գտնվելու ժամանակ էլ Մարին շարունակեց մարմնավաճառությամբ զբաղվել, որին թագավորը շատ սովորական էր վերաբերվում։

Մարիա Անտուանետա

Երիտասարդ Մարիայի ամուսինը տառապում էր իմպոտենցիայուվ, ինչն աղջիկը տանել չէր կարողանում։ Յուրաքանչյուր պարահանդեսի ժամանակ գեղեցկուհին երկրպագուների մեծ բանակ էր հավաքում,  և նրանց հետ անցկացնում իր ողջ գիշերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել