Tert.am-ը գրում է.

«Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի անդամ, դոկտոր Հաննա Շելեստի կարծիքով` ցանկացած երկիր իրավունք ունի ինքը որոշի` երբ դիմել Վենետիկի հանձնաժողով, բայց ամեն դեպքում պրակտիկան ցույց է տալիս, որ համագործակցության մերժումն ամենալավ որոշումը չէ:

Նա Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց` անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առանց Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաների անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը և վերջինիս քննադատական խոսքերին` ուղղված Եվրախորհրդի ինստիտուտին:

«Նախևառաջ, Եվրոպայի խորհուրդը կարող է պնդել, որ պետությունը Վենետիկի հանձնաժողովի առաջարկները կամ գնահատականները համարի որպես Եվրախորհրդի անդամակցության պարտավորություններ»,-  ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, որոնք կապված են  Հայաստանում տեղի ունեցած գործընթացների հետ: Փաշինյանն իր այս կարծիքը հայտնել էր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չի ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու:

«Գերմանիա կատարած այցիս ընթացքում հանրաքվեի ու ՍԴ-ի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: Նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում նման պրոցեսներ են տեղի ունեցել: Եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո: Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում` եվրոպացի մեր գործընկերներին»,- ասել էր Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել