Հիպերտոնիայի առաջին ախտանշանները, սովորաբար, շատ քիչ են տարբերվում սովորական հոգնածության նշաններից։ Այդ է պատճառը, որ հիվանդների մի մասն իրենց ախտորոշման մասին առաջին անգամ լսում են շտապօգնության բժշկից։

Այս դեպքում սկզբում առաջանում է անհարմարության զգացողություն, և որոշ ժամանակ գանգատներն ընկալվում են որպես հոգնածության արտահայտություն ու տարիներ շարունակ չեն դիմում բժշկի խորհրդատվության։

Ժամանակի ընթացքում հիպերտոնիան կարող է հանգեցնել ստենոկարդիայի, սրտի կաթվածի և ինսուլտի։ Աղմուկ ականջներում, գլխացավեր, գլխապտույտ, հիշողության թուլացում. սրանք նշաններ են, որոնք պետք է զգուշացնեն վտանգի մասին։ Կարևոր է հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը և համապատասխան բուժում սկսելը։

Բնական միջոց՝ հիպերտոնիայի դեմ

Անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, որպես կանոն, բժիշկները նշանակում են դեղեր և սննդակարգ, որոնք կանխարգելում են ճնշման բարձրացումը։ Ճնշման կարգավորման գործընթացում արդյունավետ է նաև արևածաղկի սերմերից պատրաստված եփուկը։ Այս սերմերը պարունակում են նյութ, որն ընդունակ է լայնացնել անոթները, լավացնել արյան շրջանառությունը:

Բաղադրիչներ.

500 մլ արևածաղկի սերմեր չբոված վիճակով,

2 լիտր ջուր:

Լավ լվացեք սերմերը, լցրեք ամանի մեջ, դրեք կրակին։ Եռալուց հետո թեթև կրակի վրա եփեք 2 ժամ։ Սառեցրեք եփուկը։ Օրվա ընթացքում խմեք փոքր չափաբաժնով։ Բուժման կուրսը 2 շաբաթ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել