Հարկավոր է խոնարհվել նման մարդկանց առջև։ Սա Իռենա Սենդլերն է՝ նուրբ կին, որը պահապան հրեշտակ է դարձել ավելի քան 2,5 հազար երեխայի համար։

Երիտասարդ Իռենա Սենդլերը վարշավյան առողջապահական կենտրոնի աշխատակցուհի էր, և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրան ոչ մի վտանգ չէր սպառնում։ Սակայն Իռենան որոշեց օգտվել իր արտոնյալ դրությունից և, վտանգելով սեփական կյանքը, պլան մշակեց, որի օգնությամբ նրան հաջողվեց Վարշավյան գետտոյից 2500 երեխայի դուրս հանել։

Մինչև երկու տարեկան երեխաներին նա քնաբեր է տվել, տեղավորել անցքեր ունեցող փոքրիկ արկղերի մեջ։ Նրանց տարել են հակաբորբոքային միջոցներ տեղափոխողող մեքենաներով։ Բացի դրանից, մեքենաներում հատուկ վարժեցված շուն կար, որը հաչում էր գետտո մտնելիս և այնտեղից դուրս գալիս՝ այդպիսով խլացնելով նորածինների լացի ձայները։

Տարիքով ավելի մեծ երեխաներին տեղափոխում էին կա՛մ բեռնատարներով, կա՛մ նկուղներով և ջրափոսերով, որոնց քարտեզը նախապես գծվել էր։

Երեխաները հայտնվում էին օտար ընտանիքներում, որոնք պատրաստ էին ռիսկի դիմել և ապաստան տալ նրանց, կամ էլ մանկատներում։ Հենց այդ պատճառով էլ Իռենան թղթի վրա գրել էր բոլոր երեխաների անուններն ու թե որտեղ են նրանց ուղղորդել՝ պատերազմից հետո հարազատներին գտնելու նպատակով։ Այդ ցանկը Իռենան թաքցրել էր շշի մեջ և այն թաղել խնձորենու տակ։

1943 թ. նրան ձերբակալեցին անանուն հաղորդման առիթով։ Իռենային երկար ու դաժան փորձությունների ենթարկեցին՝ փորձելով պարզել, թե այլ ով է մասնակցել երեխաների փրկությանը և թե որտեղ են երեխաներին տարել։ Սակայն Իռենան ոչինչ չասաց։ Նրան մահապատժի դատապարտեցին, սակայն նա հրաշքով փախչեց մահից. պահակները բաց թողեցին նրան։ Մինչև պատերազմի ավարտն Իռենան ստիպված էր թաքնվել։

Հետագա տարիներին Իռենան գտավ ու վերականգնեց իր կազմած ցանկը և երկար ժամանակ փորձում էր կապել երեխաներին իրենց հարազատների հեը։

Իռենան երկու անգամ ամուսնացել է և ունեցել երեք երեխա։ 2007 թ. նա Նոբելյան մրցանակի թեկնածու դարձավ, սակայն չստացավ մրցանակը։ Մահացավ 2008 թ. Վարշավայում 99 տարեկան հասակում։

Իռենայի կյանքի մոտիվներով 2009 թ. ֆիլմ է նկարահանվել՝ «Իռենա Սենդլերի քաջ սիրտը» խորագրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել