Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն է արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Նույն օրը առավոտյան Մակրոնը ժամանել է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:

«Մեր առջև ծառացել է ճգնաժամը, համաճարակ է սպասվում… Մեր պարտքն է լավագույնս դիմակայել դրան»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել է, որ կաջակցի նրանց: Ներկայում Ֆրանսայում վարակված է 18 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել