Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունից Tert.am-ի հետ զրույցում հերքեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ կորոնավիրուսի առկայությունը:

«Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա»,- հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ «Արմենիա» ԲԿ-ից մեկ պացիենտի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել